Ֆանտա Ռեգինա Նակրո
Ֆանտա Ռեգինա Նակրո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Tenkodogo, Բուրկինա Ֆասո |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0618729 |
Ֆանտա Ռեգինա Նակրո (անգլ.՝ Fanta Regina Nacro, սեպտեմբերի 4, 1962, Tenkodogo, Բուրկինա Ֆասո), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր։ Համարվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանած առաջին կին ռեժիսորը Բուրկինա Ֆասոյում։ Ռեժիսորների ու պրոդյուսերների աֆրիկյան գիլդիայի (Guilde Africaine des Realisateurs et Producteurs) հիմնադիր անդամներից մեկն է[1]։ Նա մի արվեստագետ է, ով իր ստեղծագործություններում արծարծում է հասարակությանը հուզող սուր թեմաներ, ինչպես, օրինակ, ՁԻԱՀ-ի, աղջիկ երեխաների կրթության հետ կապված հիմնախնդիրները[2]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն «Աֆրիկյան նոր ալիքի» ներկայացուցիչներից է, որի ստեղծած կինոնկարներում արտացոլված է պայքարն ավանդականի ու արդիականի միջև ժամանակակից աշխարհում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել ու հասակ է առել գյուղական շրջապատում։ Պատանեկան երազանքն էր՝ դառնալ մանկաբարձուհի։ Ֆիլմ նկարահանելու ցանկությունը նրա մեջ ծնունդ է առել Բուրկինա Ֆասոյի պատմության ուշագրավ դրվագների մասին ավանդազրույցների ազդեցության տակ։ Հարևաններից տեղեկանալով Բուրկինա Ֆասոյում կինոդպրոցի գոյության մասին՝ նպատակադրվել է միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել այնտեղ։ Ընդունվել է մայրաքաղաք Ուագադուգուում գործող կինեմատոգրաֆիական կրթության ինստիտուտ (Institut d'Education Cinématographique de Ouagadougou, INAFEC)[3]: Այստեղ ուսանելու տարիներին հանդիպել է բուրկինացի անվանի կինոռեժիսոր Իդրիսա Ուեդրաոգոյին, ում հետագայում աշխատակցել է որպես նրա ֆիլմերի խմբագիր[3]։ INAFEC-ն ավարտել է 1986 թվականին՝ ստանալով տեսաձայնային գիտությունների ու տեխնիկայի մասնագետի որակավորում[3]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն հետագայում ավարտել է նաև Սորբոնի հեղինակավոր համալսարանը (կինոյի և տեսաձայնային ուսմունքների մագիստրոսի աստիճանով)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի վերնագիրը | Տարին | Տևողությունը |
---|---|---|
Un Certain Matin | 1991 | 15 րոպե |
L'Ecole au coeur de la vie | 1993 | 13 րոպե |
Puk Nini | 1995 | 32 րոպե |
Femmes capables | 1997 | 23 րոպե |
La Tortue du Monde | 1997 | 23 րոպե |
Le Truc de Konate | 1998 | 33 րոպե |
Florence Barrigha | 1999 | 26 րոպե |
Relou | 2000 | 5 րոպե |
Laafi Bala | 2000 | 26 րոպե |
La Bague au doigt | 2001 | 5 րոպե |
Une Volonte de Fer | 2001 | 5 րոպե |
La Voix de la raison | 2001 | 5 րոպե |
Bintou | 2001 | 31 րոպե |
En parler ca aide | 2002 | 17 րոպե |
Vivre positivement | 2003 | 42 րոպե |
La Nuit de la Vérité | 2004 | 100 րոպե |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 թվականին՝ Կարթագենի կինոփառատոնի Tanit d'Or մրցանակ՝ Un Certain Matin կարճամետրաժ ֆիլմի համար[4]
- 1992 թվականին՝ Ամյենի կինոփառատոնի Licorne d'Or մրցանակ՝ Un Certain Matin կարճամետրաժ ֆիլմի համար
- 1993 թվականին՝ Միլանի Air Afrique կինոփառատոնի առաջին մրցանակ՝ Un Certain Matin կարճամետրաժ ֆիլմի համար
- 1997 թվականին՝ Ուագադուգուի համաաֆրիկյան կինո և հեռուստատեսային փառատոնի (FESPACO-ի) մրցանակի առաջադրում Puk Nini ֆիլմի համար
- 2002 թվականին՝ Համբուրգի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի François Ode մրցանակ Bintou կինոնկարի համար[5]
- 2002 թվականին՝ Տամպերեի (Ֆինլանդիա) միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ Bintou կարճամետրաժ կինոնկարի համար[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Thackway, Melissa. Africa Shoots Back: Alternative Perspectives in Sub-Saharan Francophone African Film. Bloomington: Indiana UP, 2003. Print.
- ↑ Tomondji, Serge Mathias (2017 թ․ նոյեմբերի 19). «Fanta Régina Nacro: dix films pour combattre les violences faites aux femmes». FASOZINE:Quotidien Burkinabè de linformation (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Bisschoff, L. (2012). "The emergence of women's film-making in francophone sub-Saharan Africa: From pioneering figures to contemporary directors". Journal of African Cinemas,4(2), 157–173.
- ↑ Ellerson, Beti. Sisters of the Screen: Women of Africa on Film, Video, and Television. Trenton, NJ: Africa World, 2000. Print.
- ↑ https://es.unifrance.org/festivales-y-mercados/681/kurzfilm-festival-hamburg/2002%7Ctítulo=Bintou(չաշխատող հղում) (2001)|fechaacceso=10 de octubre de 2019|sitioweb=es.unifrance.org|idioma=es}}
- ↑ https://es.unifrance.org/festivales-y-mercados/669/festival-de-cine-de-tampere/2002%7Ctítulo=Festival(չաշխատող հղում) de Cine de Tampere - 2002|fechaacceso=10 de octubre de 2019|sitioweb=es.unifrance.org|idioma=es}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆանտա Ռեգինա Նակրո Internet Movie Database կայքում
- Audio del programa de radio El séptimo vicio Fanta Régina Nacro, la reina del cine africano - 02/10/19
- Entrevista realizada en el ámbito del Festival de Cine Africano de Barcelona 2019
|